Ռոման Բերեզովսկի. Շնորհավորում եմ «Սպարտակին»` Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու հրաշալի առիթով![]() 29 նոյեմբերի 2012 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ավագ, «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեծ ուրախությամբ է ընդունել Յուրա Մովսիսյանի` «Սպարտակ» տեղափոխվելը, ընդգծելով, որ Հայաստանի հավաքականի իր թիմակիցը կամրապնդի Վալերի Կարպինի ակումբը: «Մովսիսյանի տեղափոխության մասին տեղեկացել եմ մամուլից: Նրա հետ անձամբ այս թեմայի շուրջ չենք զրուցել: Սակայն ես շատ լավ եմ ճանաչում Յուրային, ուստի կարող եմ միայն շնորհավորել «Սպարտակին»` հրաշալի ձեռքբերման համար: Մովսիսյանն ունի գոլային հրաշալի զգացում և դաշտում միշտ առանձնանում է իր աշխատասիրությամբ: Նա նաև երկու ոտքերով էլ հրաշալի հարվածների է տիրապետում: Չնայած ռմբարկուի կարգավիճակին, Յուրան թիմային ֆուտբոլիստ է և նոր գործընկերներին հարմարվելու առումով, կարծում եմ, նա խնդիրներ չի ունենա: Համոզված եմ, որ Մովսիսյանը կկարողանա արագորեն նվաճել «Սպարտակի» երկրպագուների համակրանքը»,-Բերեզովսկու խոսքը հաղորդում է «Իզվեստիյան»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |