ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԽ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Բուդապեշտում կայանալիք գլխավոր դատախազների խորհրդաժողովի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունում: Խորհրդաժողովի հիմնական թեման է «Դատախազության եւ ոստիկանության հարաբերությունները»: Բացի այդ, մասնակիցները կքննարկեն նաեւ դատախազության իրավասության հարցերը քրեական իրավունքից դուրս, ինչպես նաեւ դատախազության աշխատակիցների վարքագիրք եւ էթիկայի բնագավառի հիմնական սկզբունքները: Խորհրդաժողովը տեղի կունենա ընթացիկ տարվա մայիսի 29-31, իսկ խորհրդաժողովին բացման խոսքով հանդես կգա Հունգարիայի նախագահ Ֆերենց Մադլը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---