ԱՄՆ Սենատը դիտարկում է Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների փաթեթը

ԱՄՆ Սենատը դիտարկում է Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների փաթեթը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսի Սենատը պատրաստվում է ընդունել նոր, թվով երրորդ պատժամիջոցների փաթեթը Իրանի դեմ: Համապատասխան փաստաթուղթը նախօրեին ներկայացրել են սենատորնոր Ռոբերտ Մենենդեսը և Մարկ Կիրկը:

Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Իրանի էնեգետիկ սեկտորի ընկերությունների, իրանցի նավատերերի, շինարարների և բանկիերի դեմ: Պատժամիջոցների նպատակը այդ ընկերությունների` միջազգային ապահովագրության ծառայություններից օգտվելու հնարավորության ու Իրանի կողմից էներգառեսուրսների տեղափոխումից և վաճառքից ստացվող հնարավոր եկամուտների սահմանափակումն է:

Ինչպես սպասվում է, սենատը պատժամիջոցների նոր փաթեթը կընդունի մինչև Սուրբ Ծնունդ: Այսպիսով, պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել արդեն նոր տարվանից: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---