Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու նախագծին![]() 30 նոյեմբերի 2012 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու նախագծին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նշենք, որ ՄԱԿ-ում արաբական երկրների խումբը նախապատրաստել էր կազմակերպությունում Պաղեստինի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որը քննարկվեց նոյեմբերի 29-ին: Քվերակության արդյունքում Պաղեստինը ստացել է դիտորդ-պետության կարգավիճակ: Դա թույլ կտա վերջինիս մասնակցել բազմաթիվ միջազգային համաժողովների և հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան: Հիշեցնենք նաև, որ Պաղեստինը մտադիր է դիմել ՄՔԴ պաղեստինյան տարածքներում Իսրայելի «Ամպի սյուն» գործողության պատասխանատուներին պատժելու պահանջով: Այս մասին հայտարարել է ՊԱԿ Գործկոմի անդամ Սալեհ Ռաֆատը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |