ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՄ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍՏԻՊԵԼ ԱՆԿԱՐԱՅԻՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ27 մայիսի 2005 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը պետք է ուժեղացնի ճնշումը Թուրքիայի վրա` Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը Եվրամիությանը կոչ է արել ավելի «հաստատակամ լինել» եւ «ստիպել Անկարային բացել վերջին փակ սահմանը Եվրոպայում»: «Թուրքական կողմը փակ է պահում սահմանը, ինչը անհասկանալի է մեզ համար, եւ մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն ավելի հաստատակամ կլինի այս հարցում», - Հելսինկիում հայտարարել է Վ.Օսկանյանը: Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ընթացքում մեկնաբանելով Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու պաշտոնական Անկարայի առաջարկությունը` Վ.Օսկանյանն «անընդունելի» է անվանել թուրքական կողմի նախապայմանները: «Մենք պետք է հետեւենք եվրոպական մյուս երկրների օրինակին: Հազիվ թե Եվրոպայում կամ այլուր գտնվեն երկու երկրներ, որ տարաձայնություններ չունենան սեփական անցյալի մեկնաբանություններում: Դա, սակայն, նրանց չի խանգարում ունենալ նորմալ կապեր եւ դիվանագիտական հարաբերություններ»,- հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |