Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախը պետք է հետևի Պաղեստինի օրինակին

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախը պետք է հետևի Պաղեստինի օրինակին

PanARMENIAN.Net - Արցախը պետք է հետևի Պաղեստինի օրինակին: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Երեկ ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողում կայացած քվեարկության արդյունքում Պաղեստինյան ինքնավարությունն այդ կազմակերպությունում ստացել է դիտորդ-պետության կարգավիճակ: Պաղեստինը գնաց այդ քայլին` մի կողմ դնելով Իսրայելի հետ հակամարտությունն ու մտածելով իր ապագայի մասին: Նույն կերպ է պետք է վարվի Արցախը, որն այսօր շատ պասիվ է: Հայաստանը` որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, պետք է նեցուկ լինի, սակայն նախաձեռնությունները պետք է բխեն Արցախից»,- նշեց նա:

Քաղաքագետն ընդգծեց, թե այն, որ այդ կարգավիճակին կողմ է քվեարկել ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը, պարզաբանվում է նրանով, որ վերջինս փորձում է լավ հարաբերություններ պահպանել արաբական աշխարհի հետ: «Բնական է, որ այդ հարաբերությունները նրան կարող են պետք գալ հնարավոր պատերազմական իրադրության ժամանակ: Նման քայլերը պարտադրում են Արցախին վերազինվել, սակայն այդ երկիրը պետք է փորձի իր խնդրի լուծումն արագացնելու համար մի կողմից վերաբնակեցնել ազատագրված տարածքները, մյուս կողմից` ակտիվորեն բարձրացնել այդ հարցը միջազգային կառույցներում, ինչպես դա արեց Պաղեստինը»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---