Խաղաղության Նոբելյան մրցանակի նախորդ տարիների դափնեկիրները դեմ են, որ այն հանձնվի ԵՄ-ին

Խաղաղության Նոբելյան մրցանակի նախորդ տարիների դափնեկիրները դեմ են, որ այն հանձնվի ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Խաղաղության Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ, ներառյալ ՀԱՀ սևամորթ արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտու, ուրբաթ օրը դեմ են հանդես եկել Նոբելյան կոմիտեի որոշմանը, որն այս տարվա խաղաղության մրցանակը շնորհել է Եվրամիությանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ակնհայտ է, որ ԵՄ-ն հանուն խաղաղության այն պայքարողը չէ, որին նկատի ուներ Ալֆրեդ Նոբելն իր կտակում»,-ասվում է դափնեկիրների նամակում, որի տակ ստորագրել են նաև 1976թ. դափնեկիր Մայրիդ Մագուայրը Հյուսիսային Իռլանդիայից և 1980թ. դափնեկիր Ադոլֆո Պերես Էսկիվելը Արգենտինայից:

«Նոբելյան կոմիտեն նենգափոխել է մրցանակի հասկացությունն ու մոդելը, ինչը հակասում է օրենքին»,-ասել են նրանք:

Դափնեկիրները պահանջել են, որպեսզի 1,2 մլն դոլար կազմող դրամական պարգևը չհանձնվի ԵՄ-ին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---