Բռնցքամարտիկ Ռաֆայել Սիմոնյանը երևանյան ԱԱ դուրս է եկել հաջորդ փուլ

Բռնցքամարտիկ Ռաֆայել Սիմոնյանը երևանյան ԱԱ դուրս է եկել հաջորդ փուլ

PanARMENIAN.Net - Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության նախնական մարտում մինչև 91 կգ քաշային կարգում Ռաֆայել Սիմոնյանը մրցեց վրացի Դաթա Քվիրքվելիի հետ: Առաջին ռաունդում վրացի բռնցքամարտիկն ուներ աննշան առավելություն և հաղթեց 4:3 հաշվով: Երկրորդում Սիմոյանն ակտիվացավ, հասցրեց մի շարք դիպուկ հարվածներ և հաղթեց 13:6 հաշվով:

Անչափ լարված ստացվեց վերջին ռաունդը: Վրացի բռնցքամարտիկը փորձում էր արագ գործել ու միավորներ վաստակել, սակայն Սիմոնյանը՝ նկատելով մրցակցի հոգնածությունը, գործեց ավելի հավաքված և թույլ չտվեց սխալներ: Արդյունքում, հայ մարզիկը հաղթեց 19:8 հաշվով և դուրս եկավ հաջորդ էտապ:

Այսօր պայքարից դուրս է մնացել Արման Դարչինյանը, ով 15:7 հաշվով զիջել է Հուսեյն Բաինսանգուրովին (Ռուսաստան): Իսկ Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ) ուժերը կչափի Ֆուդինգ Չուի (Չինաստան) հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---