ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է 2013թ. դասընթացի մասնակցության մրցույթ![]() 30 նոյեմբերի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2013թ. դասընթացի մասնակցության մրցույթ: Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 3-ի N 121 որոշմամբ հաստատված «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկով» սահմանված որակավորում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: Դասընթացները վարում են ՀՀ ԱԳՆ բաձրաստիճան դիվանագետները և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ: Դասընթացը կմեկնարկի 2013թ. փետրվարին և կավարտվի 2013թ. դեկտեմբերին:Ուսումն անվճար է: Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել դիվանագիտական դպրոցի կայքից` http://www.diplomaticacademy.am/hy/ կամ http://www.diplomaticschool.am/hy/ հասցեներով: Պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները 2013թ. հունվարին կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով): Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 25 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցել դասընթացին: Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ,որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում: Դասընթացն անցկացվելու է Դիվանագիտական դպրոցում (Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվելու են ամեն աշխատանքային օր: Փաստաթղթերի ընդունումը կատարվելու է ս.թ.նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ, ՀՀ դիվանագիտական դպրոցում` Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ. 10.00-13.00: Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 010583928 (ներքին` 221) հեռախոսահամարով կամ h.israelian@mfa.am և h.israelian@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |