Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ նախագահի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ նախագահի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:

«Ժառանգության» և ԵԺԿ առաջնորդները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և միջազգային հարաբերություներին առնչվող հարցեր՝ ՀՀ նախագահի 2013թ. ընտրությունների համատեքստում կարևորելով ԵԺԿ դերը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:

«Ժառանգություն» կուսակցությունը դիտորդի կարգավիճակով ԵԺԿ-ին անդամակցում է 2012թ. փետրվարից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---