Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ երկկողմ բանակցությունների

Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ երկկողմ բանակցությունների

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը բաց է Իրանի հետ երկկողմ բանակցությունների համար այն դեպքում, եթե Թեհրանը նման պատրաստակամություն դրսևորի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Իրանի հետ կապված իրավիճակը նա ամենադժվար խնդիրն է համարել, որի հետ ստիպված է եղել բախվել որպես պետքարտուղար: ԱՄՆ պետքարտուղարը բացատրել է դա նրանով, որ «Թեհրանի վարքագիծն առանց այդ էլ սպասռնալիք է, որը կաճի երկրաչափական պրոգրեսիայով, եթե միջուկային զենք ստանա»:

Այնուամենայնիվ Քլինթոնը հաստատել է Օբամայի վարչակազմի պատրաստակամությունը երկկողմ բանակցությունների: «Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ «5+1» ձևաչափով և պատրաստ ենք երկկողմ բանավեճի, եթե իրանցիները պատրաստ են միանալ: Կան հարցեր, որոնք մենք կարող ենք քննարկել: Սակայն մենք ցանկանում ենք, որ դա փոխադարձ լինի»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---