Ամփոփվել են Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և գրատպության 500-ամյակի 2012թ. միջոցառումները 1 դեկտեմբերի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականը շատ հագեցած տարի էր հայ գրատպության ու մշակութային ժառանգության համար և լի էր միջոցառումներով, որոնք կազմակերպվեցին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք և գրատպության 500-ամյակի երկու խոշոր միջոցառումների շրջանակում: Ամփոփելով լայնածավալ ծրագրերի արդյունքները՝ Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, միջազգային նախագծերի ղեկավար Արա Խզմալյանը նշեց, որ դրանք թույլ տվեցին ներկայացնել ոչ միայն ազգային արժեքները, այլ նաև համաեվրոպական: Այդ առնչությամբ մասնագետը նշել է, որ 2012թ. կազմակերպվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային խորհրդաժողովը ԱՊՀ երկրների թանգարանների ներկայացուցիչների մասնակցությամբ, 37 երկրների թանգարանագետների մասնակցությամբ տարեկան խորհրդաժողովը, հրատարակվեց գիտական աշխատությունների աննախադեպ պատկերազարդ ժողովածու, որտեղ ներկայացված է, թե ինչ վիճակում է գտնվում տպագիր ու ձեռագիր ժառանգությունը, ինչպես են այդ նմուշները վերականգնվում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Կազմակերպվել է նաև գիտաժողով՝ նվիրաված ազգային ժառանգության թվայնացմանը: Անդրադառնալով Մատենադարանի մասնակցությանն այդ միջոցառումներին՝ Արա Խզմալյանը նշել է, որ 13 ցուցասրահներում կազմակերպված գրքերի ցուցադրությունները մեծ հաջողություն ունեցան զբոսաշրջիկների շրջանում, որի հաշվին ձևավորվեց բավականին մեծ արտաբյուջետային հիմնադրամ: Իր հերթին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հավելեց, որ ընթացիկ տարին իրոք շատ արդյունավետ էր և սկսվեց Վենետիկում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսից, որին ներկա էր նաև ՀՀ նախագահը: Որից հետո նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպվեցին Եվրոպայի այն բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ զարգացած էր հայ գրատպությունը՝ Ամստերդամում, Սոֆիայում և այլուր: Այժմ նման ցուցահանդես է գործում Բրիտանական գրադարանում, այն կտևի մինչև 2013 թվականի հունվարը: «Բոլորը հպարտ են և ուրախ ներկայացնելու այդ ցուցադրություններն իրենց գրադարաններում, առավել ևս, որ այնտեղ մեծ հայկական համայնք կա, որը կազմակերպչական աջակցություն է ցուցաբերում»,-ասել է նա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |