Ժոզե Մանուել Բարոզու. ԵՄ-ում ցանկանում են, որ Հայաստանը հնարավորինս մոտ լինի

Ժոզե Մանուել Բարոզու. ԵՄ-ում ցանկանում են, որ Հայաստանը հնարավորինս մոտ լինի

PanARMENIAN.Net - Քիչ առաջ Մատենադարանում ավարտվեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզույի հանդիպումը հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Եվրոպացի պաշտոնյան մինչ այդ շրջայց է կատարել Մատենադարանում: Իր ելույթում, այլ հարցերին զուգահեռ, Բարոզոն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

«Վերջին հաշվով, այն թե ինչպես եք դուք կառավարում ձեր արտաքին հարաբերությունները միայն և միայն ձեր ընտրությունն է: Մենք ուրախ ենք, որ կառավարությունը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը` մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ թույլ կտա: Մենք իսկապես ցանկանում ենք, որ դուք հնարավորինս մոտ լինեք», - ասաց Ժոզե Մանուել Բարոզոն:

Նրա խոսքով` ԵՄ և Հայաստանի միջև ավելի սերտ հարաբերություններից կարող են օգտվել 2 կողմներն էլ: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նկատեց նաև, որ Հայաստանում բաց քննարկվում է այն հարցը, թե ինչպես ավելի լավ հավասարակշռել պետության հարաբերություններն իր ռազմավարական նշանակության հարևանների հետ:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մեկը Ժոզե Մանուել Բարոզոյին հարց ուղղեց ԵՄ քաղաքականության երբեմն երկակի ստանդարտների մասին` էներգետիկ շահերով առաջնորդվելու համատեքստում: Նա կատակեց` բոլոր հարաբերություններում էլ առևտուր կա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---