Մոլդովան շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները 1 դեկտեմբերի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երևանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյանգործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և նոր խթան կհանդիսանա հայ-մոլդովական կապերի հաստատման գործում», հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոլդովայի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները: Վլադ Ֆիլատը նշել է, որ Մոլդովան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը՝ ԱՊՀ-ի և Արևելյան գործընկերության շրջանակում: Զրուցակիցներն անբավարար են գնահատել երկկողմ տնտեսական հարաբերությունների ընթացքը: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-մոլդովական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են այդ ուղղությամբ կատարել հստակ քայլեր՝ մշակել տնտեսական համագործակցության զարգացման նոր օրակարգ: Տիգրան Սարգսյանը և Վլադ Ֆիլատը կարևորել են նաև փորձի փոխանակումը իրականացվող բարեփոխումների ուղղությամբ և այդ համատեքստում քննարկել մի խումբ հարցեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը |