Սերժ Սարգսյան. Թուրքիայի ապօրինի պահվածքը հակասում է գործընկերության տրամաբանությանը 1 դեկտեմբերի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Փակ սահմանները, ուժի կիրառման սպառնալիքները, այլատյացությունն ու ռասիզմը տեղ չունեն 21-րդ դարում: Ավելին՝ մենք պետք է հայտարարենք զրոյական հանդուրժողականություն այդ չարիքների նկատմամբ Արևելյան գործընկերության տարածքում: Այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր բոլոր հայտարարությունները և գործողությունները թերի են դառնում, երբ դրանց ֆոնին գործընկեր պետություններից մեկը թշնամի է անվանում մեկ այլ գործընկերոջ ողջ ժողովրդին` ազգային ատելության մի դասական ու նողկալի օրինակ: Մենք չենք կարող ձևացնել, թե նորմալ է, որ տնտեսական զարգացման նպատակով ձևավորած «Մեծ քսանյակ»-ի անդամ և Եվրամիության անդամակցության հայտ ներկայացրած Թուրքիան միակողմանի և ապօրինի կերպով փակի տակ է պահում Արևելյան գործընկեր Հայաստանի սահմանը»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա նաև նկատեց, որ դա ոչ միայն հակասում է գործընկերության տրամաբանությանը, այլև խախտում է միջազգային իրավունքի գլխավոր սկզբունքներն ու նորմերը: «Եվրոպայում սահմանները չպետք է օգտագործվեն որպես բաժանարար գծեր»,- նկատեց Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյան. Թուրքիայի ապօրինի պահվածքը հակասում է գործընկերության տրամաբանությանը Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |