Հայաստանում արդեն թվայնացվել է մոտ 1 մլն էջ 1 դեկտեմբերի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Շուրջ 1 մլն էջ արդեն թվայնացվել է Հայաստանում, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նա նշել է, որ առաջին հերթին թվայնացվում են հնատիպ գրքերն ու գիտական աշխատությունները: Գրադարանային գրքերի թվայնացման գաղափարը պատկանում է Հայաստանի չորս գրադարաններին՝ Ազգային գրադարանին, ՀՀ ԳԱԱ գիտական գրադարանին, ԵՊՀ գրադարանին, Հանրապետական գիտաբժշկական գրադարանին, ինչպես նաև Ազգային գրապալատին: «Այսօրվա դրությամբ մշակութային ժառանգության պահպանման լավագույն լուծումը թվայնացումն է: Մենք այժմ ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ: 21-րդ դարի գրադարանավարների համար գրագետ թվայնացումը մարտահրավեր է»,-ասել է նա: Թվայնացված գրքերը հասանելի են www.flib.sci.am, www.nla.am հասցեներով, դրանք կարող են ներբեռնվել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |