Ժոզե Մանուել Բարոզու. ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններում առաջընթաց է գրանցվել 1 դեկտեմբերի 2012 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններում առաջընթաց է գրանցվել և Հայաստանը հաջողությամբ շարունակում է իրականացնել բարեփոխումները տարբեր ոլորտներում: Այս մասին այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: ՀՀ ԱԺ նախագահը հանդիպման ժամանակ նշել է, որ Բարոզուի այցը Հայաստան այն փաստի վկայությունն է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ ԵՄ-ի հետ մերձեցումը և եվրաինտեգրման քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից: ԱԺ նախագահը նաև նկատել է, որ Հայաստանը ցանկություն է հայտնել 2014թ. Եվրանեսթ Խորրհրդարանական վեհաժողովն ընդունել Երևանում, ինչի մասին ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների 2-րդ գագաթաժողովի ժամանակ ևս հայտարարվեց: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ Եվրոպական հանձնաժողովը բարձր մակարդակով ներկայացված կլինի Վեհաժողովում, ինչը ավելի արդյունավետ կդարձնի Արևելյան գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերը: Ինճպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Եվրոպական հանձնաժողովի նախագահը անհրաժեշտ է համարել Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության խորացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Եվրամիության հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործում նա կարևոր է համարեց խորհրդարանի դերակատարությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |