ԱՄՆ Սենատն արգելել է Պենտագոնին զենք գնել «Ռոսօբորոնէքսպորտից»

ԱՄՆ Սենատն արգելել է Պենտագոնին զենք գնել «Ռոսօբորոնէքսպորտից»

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը նոյեմբերի 30-ին ուղղում է մտցրել երկրի ռազմական բյուջեում, որի համաձայն Պենտագոնին արգելվում է զենք գնել «Ռոսօբորոնէքսպորտից»: Ինչպես ասվում է Foreign Policy կայքի բլոգում, արգելքը վերաբերում է այդ թվում նաև Աֆղանստանում ռազմական գործողության համար գնվող ուղղաթիռներին:

Ուղղումն ընդունվել է միաձայն:

Արգելքի համար հիմք է ծառայել այն, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ասադի ռեժիմին: Սենատորները պնդել են, որ ԱՄՆ հարկատուների փողերը չպետք է նույնիսկ անուղղակի կերպով ֆինանսավորեն սիրիացի բնակիչների սպանությունները:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---