Հայրիկ Նազարյանը ԱԱ դուրս է մնացել հետագա պայքարից 1 դեկտեմբերի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Երևանում, մինչև 49 կգ քաշային կարգում Հայրիկ Նազարյանը դուրս է մնացել հետագա պայքարից: Նրա և Բուլղարիան ներկայացնեղ Տինկո Ռոսենով Բանաբակովի (Բուլղարիա) մենամարտն ավարտվել է հավասար` 14:14 հաշվով, սակայն մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվել է բուլղարացի բռնցքամարտիկին: Այսօր Տարոն Սողոմոնյանը (56 կգ) ուժերը չափելու է Դմիտրի Սապոնի (Բելառուս) հետ: Նա հայ բռնցքամարտիկներից առաջինն է մրցասպարեզ դուրս եկել և 18: 12 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Նասրադին Մամադովի նկատմամբ: Իսկ երեկոյան մրցահերթում մինչև 75 կգ քաշային կարգում Արտավազդ Հարոյանը մենամարտելու է Աբուրլահամ Աբու Լուբդենի (Գերմանիա) հետ: Նա երեկ 14:5 հաշվով ուժեղ է եղել Եվգենի Մարտինենկոյից (Իսրայել): Իսկ Գոռ Երիցյանը (64 կգ) հանդիպելու է Անվար Տուրապովի (Ուզբեկիստան) հետ: Մինչ այդ նա 21:8 հաշվով հաղթել է Յու-Լին Լյուին (Թայպե): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |