Արդեն հայտնի են Կոնգոյի վթարված ինքնաթիռում գտնվող հայերի անունները 1 դեկտեմբերի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում ՀՀ դեսպանության խնդրանքով Կոնգոյի Հանրապետությունում ՌԴ դեսպանությունից ստացվել է հետևյալ տեղեկատվությունը. 2012 թ.-ի նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ի մոտակայքում, Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանանավակայանից 500 մ հեռավորության վրա վթարի է ենթարկվել հայկական «Ռիջ Էյրվեյզ» ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որն իրականցնում էր տեղական «Աէրոսերվիս» ընկերության բեռների տեղափոխումը, PanARMENIAN.Net ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝ Վարազդատ Բալասանյան – Օդանավի հրամանատար, ծն.10.10.1949 թ. Արա Թովմասյան Թադևոս Հովհաննեսյան Անդրանիկ Գևորգյան Ավետյան Էդգար, օպերատոր, ծն. 27.10.1989 թ. Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները քննություն են սկսել: ԱԳՆ-ը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատների և մերձավորներին: Հիշեցնենք, որ ЕК-76300 համարի տակ թռչող Իլ-76-ը վթարվել էր նոյեմբերի 30-ի երեկոյան Բրազզավիլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փոթորկալից քամու պայմաններում:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ավելի վաղ հայտնել էր Չերչինյանը, ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ էր դարձել ամպրոպը, որը վնասել էր ինքնաթիռի թևը: Ինքնաթիռն ընկել էր օդանավակայանի հարևանությամբ գտնվող շինությունների վրա, մասերի էր բաժանվել և բռնկվել: Ըստ փրկարարների, առնվազն 30 մարդ է զոհվել, մոտ 20-ը՝ հոսպիտալացվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |