Գոռ Երիցյանը շարունակում է վստահ ելույթ ունենալ երևանյան ԱԱ![]() PanARMENIAN.Net - Երևանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության երեկոյան մրցահերթում մինչև 64 կգ քաշային կարգում Գոռ Երիցյանը ուժերն է չափել Անվար Տուրապովի (Ուզբեկիստան) հետ: Հայ մարզիկը հաղթել է 11:8 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ: Սա Երիցյանի երկրորդ հաղթանակն էր առաջնությունում, մինչ այդ նա ուժեղ է եղել չինացի Յու-Լին Լյուից: Երևանի ժամանակով ժամը 22:00-ին ելույթ է ունենալու Արտավազդ Հարոյանը (75 կգ): Նրա մրցակիցն է Աբուրլահամ Աբու Լուբդենին (Գերմանիա): Մինչև այդ Տարոն Սողոմոնյանը (56 կգ) հաղթել է Դմիտրի Սապոնին (Բելառուս), իսկ 49 կգ քաշային կարգում Հայրիկ Նազարյանը դուրս է մնացել հետագա պայքարից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |