Միխայել Հանեկեի «Սերը» դարձել է Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր մրցանակակիրը 2 դեկտեմբերի 2012 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Երեկ Մալթայում կայացել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակների հանձնումը: Ինչպես հաղորդում է «Ֆիլմ Պրոն», գրեթե բոլոր հիմնական անվանակարգերում հաղթել է Միխայել Հանեկեի «Սեր» ֆիմը, որն ավելի վաղ Գրան պրի էր նվաճել Կաննի կինոփառատոնում: Եվրոպական «Օսկարի» դափնեկիրների թվի մեջ են մտել «Ամոթ» (ռեժ. Սթիվ ՄաքՔուին), «Լրտես, դուրս կորիր» (ռեժ. Թոմաս Ալֆրեդսոն) ֆիլմերի ստեղծողները: Հանեկեի ֆիլմը եվրոպական «Օսկար» է ստացել «Տարվա ֆիլմ», «Տարվա ռեժիսոր», «Տարվա դերասանուհի» (Էմանուել Ռիվա) և «Տարվա դերասան» (Ժան Լուի Տրենտինյան) անվանակարգերում: Լավագույն սցենարի համար մրցանակին արժանացել են Թոմաս Վինտերբերգը և Թոբիաս Լինդհոլմը՝ «Որս» շվեդական ֆիլմի ստեղծողները: Լավագույն օպերատորական աշխատանքի և լավագույն մոնտաժի համար մրցանակներ են ստացել Շոն Բոբիտը և Ջո Ուոքերը, որոնք աշխատել են «Ամոթ» սկանդալային նախագծի վրա: Դերասանուհի Հելեն Միրենը ստացել է կինոակադեմիայի հատուկ մրցանակ «համաշխարհային կինոմատոգրաֆում եվրոպական ավանդի համար»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |