ԿԸՀ. Մուկուչյանը հանձնաժողովների անդամներին չի հորդորել տնից թանաք բերել 2 դեկտեմբերի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ այցելել է թիվ 1 ընտրատարածքի 2 տասնյակից ավելի ընտրական տեղամասեր: ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել և զրուցել է թեկնածուների վստահված անձանց հետ, այդ թվում` Ստյոպա Սաֆարյանի վստահված անձանց, որոնք փաստել են, որ քվեարկության ընթացքում որևէ խախտում չեն նկատել: Միայն մի քանի տեղամասերում արձանագրվել են խնդիրներ` անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման թանաքանյութի վերաբերյալ: Խնդիրը, սակայն, ԿԸՀ նախագահի այցելության պահին արդեն կարգավորված է եղել: Տեղեկությունը, թե «ԿԸՀ նախագահը հանձնաժողովների անդամներին հորդորել է տնից թանաք բերել ու շուտ օքսիադացող թանաքը մշտական թանաքներով փոխարինել», չի համապատասխանում իրականությանը, իսկ նման զրույցներ որևէ անձի հետ ընդհանրապես տեղի չեն ունեցել: ԿԸՀ նախագահի այցելած տեղամասերում չեն նկատվել մարդկային կուտակումներ տեղամասային կենտրոնների դիմաց: Այցելություններն ընտրական տեղամասեր իրականացվել են առանց որևէ մեկին նախապես զգուշացնելու, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ այսօր Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով պատգամավորական լրացուցիչ ընտրություններ են: Երևանի թիվ 1 ընտրատարածքն ընդգրկում է Նոր Նորք մի մասն ու Ավան վարչական շրջանը: Պատգամավորական մանդատի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ հանրապետական Ռոբերտ Սարգսյանը, ժառանգական Ստյոպա Սաֆարյանն ու ՀԺԿ-ից Էդուարդ Պետրոսյանը: Թիվ 1 և 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրություններն անցկացվում են ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի և ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանի պատգամավորական մանդատները վայր դնելու պատճառով: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |