Ստյոպա Սաֆարյան. Ընտրությունները թիվ 1-ում ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար էին

Ստյոպա Սաֆարյան. Ընտրությունները թիվ 1-ում ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար էին

PanARMENIAN.Net - Ավանի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններն ավարտվեցին: «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբը ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, Ավարտվեց թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրությունների քվեարկության փուլը: Ընտրական տեղամասերի բացվելուց ի վեր արձանագրվեցին ընտրախախտումներ, որ հետզհետե ձեռք բերեցին զանգվածային ծավալներ: Դեռ մինչև ընտրութունը մենք ահազանգել էինք ԿԸՀ` պահանջելով կանխել մայիսյան ընտրություններում դրոշմակնիքների հետ կատարվածը: Դա չարվեց: Նորից դրոշմակնիքները զանգվածաբար անհետանում էին անձնագրերից:

Երթուղային ուղեգծերի և տաքսի ծառայությունների բազմաթիվ մեքենաներ տրամադրվել էին ընտրողներին խմբերով քվեարկության տանելու` ակնհայտ ուղղորդումով: Բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրողների կուտակումներ: Ի վերջո արձանագրվեց նաև քվեարկողների ցածր մասնակցություն:

Դեռ քարոզարշավում ի հայտ եկած զանգվածային օրինախախտումները նույնական շարունակություն և ավարտ ունեցան ընտրատեղամասերում` հաստատելով ընտրությունների ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար բնույթը: Պատկերն ամբողջանալուց հետո կդիտարկենք ընտրության արդյունքները վիճարկելու հիմքերը: Մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում ընտրողներին, ովքեր առանց ճնշման և ուղղորդման մասնակցեցին ընտրություններին, և հատկապես նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին մեզ»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---