Թիվ 1 ընտրատարածքում ընտրություններին մասնակցել է 23 841 մարդ

Թիվ 1 ընտրատարածքում ընտրություններին մասնակցել է 23 841 մարդ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է ժամը 20:00-ին: Թիվ 1 ընտրատարածքի թվով 35 ընտրատեղամասերում, նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 23 841 մարդ:

Այս ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարել է երեք թեկնածու` «Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը, ՀԺԿ-ից Էդուարդ Պետրոսյանը և ՀՀԿ-ից Ռոբերտ Սարգսյանը: Հիշցնենք, որ Հայաստանի Կանաչների միության նախագահ Արմենակ Դովլաթյանն ինքնաբացարկ է հայտնել:

Թվ 1 ընտրատարածքում պատգամավորի տեղն ազատ էր այն բանից հետո, երբ այս ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---