Թիվ 35-ում ՀՀԿ-ական թեկնածուն է հաղթում

Թիվ 35-ում ՀՀԿ-ական թեկնածուն է հաղթում

PanARMENIAN.Net - Թիվ 35 ընտրատարածքի ընտրատեղամասերում ամփոփվում են խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների արդյունքները։ Այս պահին մեծ առավելությամբ հաղթում է ՀՀԿ-ական Արման Սահակյանը։ Ժամը 22.00-ի դրությամբ հաշվարկված են 45 ընտրատեղամասերից 14-ի քվեաթերթիկները, որոնք ընդհանուր առմամբ կազմում են ըստ ԿԸՀ-ի տվյալների ընտրություններին մասնակցած քաղաքացիների քանակի 21.1%-ը։

Թիվ 35 ընտրատարածքում պայքարեցին Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել այն բանից հետո, ինչ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ընտրվել է Գյումրու քաղաքապետ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---