Ավստրալիան միացել է G20-ի աշխատանքը համակարգող երկրների «եռյակին» 3 դեկտեմբերի 2012 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիան միացել է Ռուսաստանին և Մեքսիկային, որոնք առաջիկա տարվա ընթացքում կկազմեն երկրների «եռյակ», որը կհամակարգի «Քսանյակի խմբի» (G20) աշխատանքը: Այդ խումբն իրենից ներկայացնում է աշխարհի խոշորագույն տնտեսությունների ոչ ֆորմալ ֆորում: Ֆրանսիական Կաննում անցած տարվա նոյեմբերին կայացած G20-ի գագաթաժողովում որոշում է ընդունվել ստեղծել «եռյակի» համակարգող ինստիտուտ, որի կազմը փոխվում է ռոտացիային համապատասխան և կազմված է գործող նախագահից, նրա նախորդից և հաջորդից: Այս տարի մինչև դեկտեմբերի 1-ը «քսանյակի» նախագահ էր Մեքսիկան, անցած շաբաթ նախագահությունն անցել է Ռուսաստանին, 2013-ի վերջին կանցնի Ավստրալիային: Փաստաթղթում հաղորդվում է, որ Ավստրալիայի վարչապետը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում շնորհավորել է նրան «քսանյակում» նախագահության կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել սերտ կապեր հաստատել Սանկտ Պետերբուրգում 2013-ի սեպտեմբերին կայանալիք G20-ի գագաթաժողովի նախապատրաստման գործընթացում: Ավստրալիան պլանավորում է G20-ի գագաթաժողով անցկացնել 2014-ի նոյեմբերին Բրիսբենում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |