Երևանյան ԱԱ. Երեք հայ բռնցքամարտիկներ այսօր անցկացնելու են իրենց 3-րդ մենամարտը 3 դեկտեմբերի 2012 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում է ընթանալ բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Դեկտեմբերի 3-ին` մրցութային 5-րդ օրը, ելույթ են ունենալու 4 հայ բռնցքամարտիկներ: 56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմանյանն իր 3-րդ մարտն է անցկացնելու: Նա հանդիպելու է Ջահանգիր Դավիդովի (Ուզբեկստան) հետ: Սողոմոնյանը աշխարհի առաջնությունում անցկացրած 2 մարտերում հաղթել է Դմիտրի Սապոնին (Բելառուս) և ադրբեջանցի Նասրադին Մամադովին: Գոռ Երիցյանը (64 կգ) մենամարտելու է կուբացի Քեվին Հայլեր Բրաուն Բազաինի հետ: Նա էլ իր հաշվին երկու հաղթանակ ունի գրանցած: Երիցյանը առավելության է հասել Անվար Տուրապովի (Ուզբեկիստան) և Յու-Լին Լյուի (Չինաստան) նկատմամբ: Իսկ Արտավազդ Հարոյանի (75 կգ) մրցակիցն է լինելու Պոլինեյկիս Կալամառասը (Հունաստան): Հարոյանը երևանյան ռինգում ուժեղ է եղել գերմանացի Աբուրլահամ Աբու Լուբդենից և Իսրայելի ներկայացուցիչ Եվգենի Մարտինենկոյից: Իսկ երեկոյան մրցահերթում հանդես է գալու Նիկոլ Հայրապետյանը (81 կգ), որը մենամարտելու է Էնթոնի Սիմս Կրտսերի (ԱՄՆ) հետ: Աշխարհի առաջնությունում ելույթները շարունակում են նաև Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ), Հենրիկ Մոքոյանը (52 կգ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |