Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Թուրքմենստան![]() 3 դեկտեմբերի 2012 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու դեկտեմբերի 4-ին Աշգաբադում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի վարչությունից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երևանում էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են Համատեղ հայտարարություն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |