Նախագահը շնորհավորել է կամերային նվագախմբին 50-ամյա հոբելյանի առթիվ

Նախագահը շնորհավորել է կամերային նվագախմբին 50-ամյա հոբելյանի առթիվ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-ամյակի առթիվ, մաղթել նվագախմբին երկար և բեղմնավոր ուղի, ստեղծագործական նորանոր հաջողություններ` ի փառս հայ մշակույթի և կատարողական արվեստի: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ նվագախմբի 50-ամյակին նվիրված գալա համերգը: Համերգի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով նախարարության ոսկե մեդալներ և պատվոգրեր հանձնեց երաժիշտներին: Ընթերցվեցին նաև ՀՀ նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձները: Համերգի հատուկ հյուրն էր ֆրանսիացի անվանի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---