Արամ Կարապետյանը իր թեկնածության առաջադրման որոշումը կկայացնի միանձնյա![]() 3 դեկտեմբերի 2012 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում են եղել ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՆԺԿ մամուլի ծառայությունից, կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկայացրել է առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության խնդրի քաղաքական, հասարակական և սոցիալական ասպեկտները, որից հետո ներկաներին առաջարկել՝ կարծիքներ հնչեցնել` ընտրությունների նկատմամբ հասարակության մոտ առկա ակնկալիքների մասին: «Ներկաների ճնշող մեծամասնությունը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տիրող վայրի անօրինականության մթնոլորտում ընտրություններով որևէ վիճակ փոխելն ուղղակի անհնար է դարձել, իսկ հասարակության մոտ գերիշխում են նախահեղափոխական տրամադրությունները»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: Ժողովը միաձայն առաջարկել է, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնի միանձնյա` ելնելով առաջիկա քաղաքական զարգացումներից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |