Լիոնել Մեսսիին Գերդ Մյուլլերի ռեկորդից մեկ գոլ է բաժանում

Լիոնել Մեսսիին Գերդ Մյուլլերի ռեկորդից մեկ գոլ է բաժանում

PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին մոտեցել է Գերդ Մյուլլերի ռեկորդին, որը 1972թ. 85 գոլ է խփել մեկ խաղաշրջանում:

Մեսսին, որը Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ատլետիկի» հետ խաղում կրկնակի գոլի հեղինակ դարձավ, արդեն 84 գոլ է խփել այս խաղաշրջանում:

Մինչ սեզոնի ավարտը Մեսսին ևս 5 հանդիպում ունի: Նա «Բարսելոնայի» կազմում չորս խաղ կանցկացնի Իսպանիայի առաջնությունում և մեկ խաղ Չեմպիոնների լիգայում:

Մեսսին, Անդրես Ինյեստան և Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել են ՖՒՖԱ «Ոսկե գնդակի» հավակնորդների կարճ ցուցակում: Վերջին երեք անգամ «Ոսկե գնդակին» տիրացել է Մեսսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---