Բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստը, որտեղ քննարկվելու է «Սասնա ծռեր» էպոսի հարցը

Բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստը, որտեղ քննարկվելու է «Սասնա ծռեր» էպոսի հարցը

PanARMENIAN.Net - Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, բացվել է ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նիստում քննարկվելու է «Սասնա ծռեր» էպոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու հարցը:

Նիստը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 7-ը:

Այսօրվա օրակարգում ընդրգրկված է 16 ելույթ:

ՀՀ մշակույթի նախարարությունից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին, որ Հայաստանից Փարիզ են մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովի առաջին քարտուղար Քրիստինե Մեհրաբեկյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---