ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻՑ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ զինադադարի ռեժիմի հաճախակի խախտումների քննարկումը նպաստեց շփման գծի վրա իրավիճակի կայունացմանը, Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրա խոսքերով` զինադադարի ռեժիմի պահպանումն առաջին հերթին կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից: Ա.Կասպշիկը հիշեցրել է, որ չնայած առանձին միջադեպերի, կողմերն արդեն ավելի քան 11 տարի է ջանքեր են գործադրում զինադադարի ռեժիմի պահպանման համար: Հաշվի առնելով հենց այդ գործոնը, հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցն այսօր սուր դրված չէ:


 Ուշագրավ
---