Հայաստանում աղանդավորները պետություն են պետության մեջ, և նրանց ոչ ոք չի վերահսկում

Հայաստանում աղանդավորները պետություն են պետության մեջ, և նրանց ոչ ոք չի վերահսկում

PanARMENIAN.Net - «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ աղանդավորական ծիսակատարությունների ժամանակ տեղի ունեցավ ինքնասպանություններին: «2003 թվականին սատանայապաշտների կողմից սպանություն տեղի ունեցով նրանց ծիսական կարգերով, վերրջերս էլ 12-ամյա աղջիկը կրոնական դրդապատճառներով ինքնասպան եղավ, բայց քանի որ մասնագետներ չունենք, ոչ ոք չկարողացավ ճիշտ որակում տալ այս դեպքերին, արդյունքում սպանությունները դիտվեցին որպես կենցաղային»:

Ամարյանի տվյալներով՝ Հայաստանում 12 հազար 500 Եհովայի վկա կա, իսկ որպես հարող անդամներ` ևս 5000:

Դատական համակարգում Եհովայի վկաների հաջողությունները կանխելու միջոցներից Ամարյանն առանձնացրեց մասնագետների պատրաստումը, բաց և օբյեկտիվ տեղեկատվության տարածումը և նոր օրենքի ընդունումը, վերջինս , սակայն կանխվում է Եվրամիության կողմից որպես անհանդուրժողականության դրսևորում: Նրա խոսքով՝ իրականում Հայաստանում աղանդավորները պետություն են պետության մեջ, և նրանց ոչ ոք չի էլ վերահսկում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---