Այս տարի Հայաստանում 15 675 հարկատուներ ներկայացրել են 263 656 էլեկտրոնային հաշվետվություններ 3 դեկտեմբերի 2012 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հարկային հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային համակարգով 59 տեսակի հաշվետվությունների ձևեր ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը նպաստել է նաև հակակոռուպցիոն քաղաքականությանը: Այս տարի բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվետվություն են ներկայացրել 15.675 հարկատուներ, հանձնվել են 263.656 էլեկտրոնային հաշվետվություններ: Հայաստանում մեկնարկել է «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը, որի շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ծրագրի ղեկավար Իվառ Թալլոն: Ծրագրի նպատակն է ներդնել էլեկտրոնային գործիքների իրականացման ծրագրեր, օժանադակել քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացմանը և քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղիներ: Տեղեկացվել է, որ ներկայում հանրապետությունում ներդրվել է 12 հազար նույնականացման քարտ, ինչի արդյունքում քաղաքացիները կունենան էլեկտրոնային ստորագրություն, առցանց կօգտվեն էլեկտրոնային ծառայություններից: Նույնականացման քարտում կլինի մարդու բժշկական պատմությունը, որը կապահովի նաև ապահովագրական վճարների իրականացումը և պետական պատվերի ֆինանսավորումը: Ներկայացնելով էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացման շրջանակներում 2008-2012թթ. իրականացված բարեփոխումների արդյունքները՝ Դավիթ Սարգսյանը նշել է, որ մի շարք ոլորտներում ներդրվել է էլեկտրոնային կառավարման 15 համակարգ: Մասնավորապես, էլեկտրոնային ստորագրություն, Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն համակարգեր, Հարկատու 3 համակարգ, էլեկտրոնային ռեգիստր՝ բիզնեսը գրանցելու համար, էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային ոստիկանություն, էլեկտրոնային կադաստր, էլեկտրոնային վճարումներ, առցանց բյուջե, էլեկտրոնային լիցենզիաներ, առցանց դիմումներ կառավարությանը, «ԴատաԼեքս» և «Արլիս» համակարգեր, հարկային մարմիններ էլեկտրոնային հաշվետվությունների ներդրման համակարգ, էլեկտրոնային պատկերասրահ և նույնականացման քարտեր: Պետական 40 մարմինների ներքին և միջկառավարական փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, 10 հազարից ավելի քաղծառայողներ ամեն օր օգտագործում են փաստաթղթաշրջանառության էլ-կառավարման համակարգը: Փաստաթղթերի 90 տոկոսը մշակվում է համակարգիչների միջոցով, 65 տոկոսից ավելին էլ փոխանակվում է էլեկտրոնային եղանակով, Հայաստանի ամենահեռավոր շրջաններ փաստաթղթերի առաքման ժամանակը կազմում է մեկ րոպեից պակաս: Յուրաքանչյուր տարի 10 000-ից ավելի քաղաքացիներ առցանց դիմում են ՀՀ պետական մարմիններին, և յուրաքանչյուր տարի 20 000-ից ավելի քաղաքացիներ ՀՀ պետական մարմիններում իրենց դիմումներին հետևում են առցանց: Իրավաբանական անձանց գրանցման մեկ պատուհանի համակարգի ներդրման արդյունքում գրանցումների 10 տոկոսը կատարվում է առցանց, ՍՊԸ-ների 65 տոկոսը գրանցվում է 30 րոպեից պակաս ժամանակում, ԱՁ-ների 85 տոկոսը գրանցվում է 10 րոպեից պակաս ժամանակում: Ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են առցանց: Ինտերակտիվ բյուջեի համակարգի միջոցով հնարավորություն է ստեղծվել առցանց տեսնել բյուջեի մուտքերը և ծախսերը: Իսկ այս տարի գործարկվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը հնարավորություն է տվել պետական բոլոր վճարումները կատարել առցանց, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |