7 03.12.12 - Ամանորյա բարեգործական միջոցառում հաշմանդամություն ունեցող երեխաների համար` կազմակերպված «Մարիոթ-Արմենիա» - ի կողմից Անապահով ընտանիքների երեխաները այսօր Armenia Marriott հյուրանոցում կզարդարեն իրենց տոնածառը 3 դեկտեմբերի 2012 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Այսօր Armenia Marriott հյուրանոցի ռեստորաններից մեկում սկսվեց Ամանորին նվիրված միջոցառում: «Հայաստանի մանուկների հիմնադրամ», «Օրրան», «Սոս մանկական գյուղ», և «Աստղիկ» ՀԿ-ի 50 երեխաների համար սեղաններ են պատրաստված, որտեղ երեխաները քաղցրավենիք են պատրաստում, մանկական խաղեր են խաղում: Հյուրանոցի մարքեթինգի համակարգող Անահիտ Թանթուշյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միջոցառումը կազմակերպվում է երրորդ անգամ, և նպատակ ունի ուրախացնելու երեխաներին, որպեսզի նրանք մոռանան իրենց խնդիրների մասին, լիցքաթափվեն: «Ամեն տարի ձմռանը կկազմակերպում ենք սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների համար այս միջոցառումը, համագործակցում ենք մի քանի ՀԿ-ների հետ: Միշտ շատ ուրախ և ջերմ մթնոլորտում է այն անցնում: Տարվա ընթացքում ամեն մի սեզոնին փորձում ենք կազմակերպել նման միջոցառումներ»,-ասաց Անահիտը: Ժամը 17.00-ից սկսած երեխաները կիջնեն հյուրանոցի նախասրահ և տոնածառ կզարդարեն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում» «Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից»,–գրել է նա Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը |