Տարոն Սողոմոնյան. Հաջորդ մարտում էլ կանեմ ամեն ինչ, որպեսզի կրկին հաղթեմ![]() 3 դեկտեմբերի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում ուզբեկ Ջահանգիր Դավիդովի նկատմամբ 17:11 հաշվով տոնած հաղթանակից հետո Տարոն Սողոմոնյանը (56 կգ) PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ ինքն ավելի բարդ մրցամարտի էր սպասում: «Արդեն կարևոր փուլ է մտնում առաջնությունը, և մրցակիցներն ավելի են բարդանում: Բայց ես էլ լավ եմ պատրաստվել և ուրախ եմ, որ կարողացա հաղթանակի հասնել»,- ասաց Սողոմոնյանը: Ըստ նրա, ինքն այս մարտում իրեն հանգիստ էր զգում, ինչն էլ օգնեց հասնել հաջողության: «Մրցակիցս բարդ էր, և ինձ խանգարում էր նաև նրա բարձրահասակ լինելը: Քառորդ եզրափակչում անելու եմ ամեն ինչ, որպեսզի կրկին հաղթանակի հասնեմ»,- նշեց բռնցքամարտիկը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |