Տարեկան կտրվածքով Հայաստանում նոյեմբերին բենզինի գներն աճել են 13.1 տոկոսով![]() 3 դեկտեմբերի 2012 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.6% և 0.2% գնանկումով: 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.1% և 9.6%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 11.6% և 6.8%-ով: Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը կարելի է ձեռք բերել 540 դրամ, «Պրեմիում»` 510 դրամով, «Ռեգուլյար»` 490 դրամով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |