Վրաստանի ոստիկանություն. Ավտովթարի համար պատասխանատվության կենթարկվի Սամվել Բալասանյանի վարորդը 3 դեկտեմբերի 2012 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Ժդանովկա գյուղում տեղի ունեցած ավտովթարի համար պատասխանատվության կենթարկվի Զորիկ Պետրոսյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին Վրաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից: Ըստ պաշտոնական տեղեկության` ղեկին հենց Զորիկ Պետրոսյանն է եղել և քրեական գործը նրա դեմ է հարուցվել: Ավելացնենք, որ նա Հայաստանի քաղաքացի է, Գյումրու բնակիչ: Նա Գյումրիի գրանցում ունի, բայց ժամանակավոր բնակություն հաստատել է Վրաստանում: Ավելացնենք նաև, որ, ըստ տարածված լուրերի, Զորիկ Պետրոսյնաը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի վարորդն է: Հիշեցնենք, որ մամուլում տարածված լուրերի համաձայն՝ երեկ ուշ երեկոյան Սամվել Բալասանյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Ժդանովկա գյուղում վրաերթի է ենթարկել գյուղի բնակիչ Ռոզա Ներսիսյանին, ով տեղում մահացել է: Ըստ նույն լուրերի՝ մեքենայի ղեկին հենց Սամվել Բալասանյանն էր, ով դեպքի պահին սթափ վիճակում չի եղել, հարվածից հետո կորցրել է ինքնատիրապետումը և, չկարողանալով ժամանակին արգելակել մեքենան, կնոջը մոտ 100 մետր քարշ է տվել: Բալասանյանը դուրս է եկել մեքենայից, նստել է ուղեկցող մեքենաներից մեկը: Ավելացնենք, որ Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ժդանովկա գյուղում մահացու վրաերթի հետ Սամվել Բալասանյանի անունը կապող լուրերը որակեց որպես լկտի սուտ և հերքեց դրանք: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի քաղաքներում շարունակվում են հակասիրիական ջարդերը՝ կոտրում դռները, հրկիզում բնակարանները Մի խումբ թուրքեր հավաքվել են Սիրիայի հետ սահմանին գտնվող Օնչուփինար անցակետի մոտ Freedom House․ ԼՂ–ում Ադրբեջանի փաստաթղթավորված գործողությունները համապատասխան են էթնիկ զտման չափանիշներին «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով լայնածավալ փաստահավաք զեկույց է ներկայացվել Ալիևը ԼՂ հայերի վերադարձը կապում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձի հետ Նա այդպես է պատասխանել Ադրբեջանում Կանադայի դեսպանի ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին դիտարկմանը «Շիրակ» օդակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել․ ՆԳՆ–ն ստուգում է Տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում |