2012թ. նոյեմբերին դոլարի նկատմամբ դրամն ամրապնդվել է 6,4 տոկոսով

2012թ.  նոյեմբերին դոլարի նկատմամբ դրամն ամրապնդվել է 6,4 տոկոսով

PanARMENIAN.Net - 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (նոյեմբերի 1-29-ի դրությամբ)`համապատասխանաբար 1.4% և 0.1% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, 2012թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 407.23 դրամ, ինչը 6.4%-ով գերազանցել է 2011թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշը (382.78 դրամ):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---