Արտավազդ Հարոյանը ԱԱ 1/8 եզրափակչում զիջեց հույն Պոլինեյկիս Կալամառասին![]() 3 դեկտեմբերի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Արտավազդ Հարոյանը պարտվեց Պոլինեյկիս Կալամառասին: (Հունաստան): Առաջին ռաունդում Հարոյանը ուներ մեկ միավորի առավելություն՝ 4:3: Հատկապես համառ ստացվեց երկրորդ ռաունդի պայքարը, բռնցքամարտիկները կատաղի հարվածներ էին հասցնում միմյանց, և արդեն մեկ միավորով առաջ անցավ հույն մարզիկը՝ 9:8: Մարտի ելքը վճռվեց 3-րդ ռաունդում, որտեղ Կալամառասը պահպանեց մեկ միավորի առավելությունն ու հաղթեց 15:14 հաշվով Հայ բռնցքամարտիկներից 1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել առայժմ միայն Տարոն Սողոմոնյանը (56 կգ), որը 17:11 հաշվով հաղթեց ուզբեկ Ջահանգիր Դավիդովին: Գոռ Երիցյանը (64 կգ) 10:6 հաշվով զիջել է կուբացի Քեվին Հայլեր Բրաուն Բազաինին, իսկ Հենրիկ Մոքոյանը (52 կգ) հրաժարվել է հանդես գալ հիվանդության պատճառով, և հաղթանակը շնորհվել է կուբացի Կորդերո Պառլայ Խորխե Լուիսին: Երեկոյան մրցահերթում հայ մարզիկներից ելույթ է ունենալու միայն Նիկոլ Հայրապետյանը (81 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |