Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին

Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին

PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը` նույն օրը Քաղաքային պանթեոնում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից:

Այսօր տեղի է ունեցել երգչուհու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի նիստը: Նախնական տեղեկությամբ, հինգշաբթի օրը ԱՄՆ-ում տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը, դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան:

Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին` ԱՄՆ-ում, լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---