Այնուամենայնիվ Իսրայելը մտադիր է օգտագործել Ադրբեջանին Իրանի դեմ հնարավոր պատերազմում

Այնուամենայնիվ Իսրայելը մտադիր է օգտագործել Ադրբեջանին Իրանի դեմ հնարավոր պատերազմում

PanARMENIAN.Net - Իսրայելի զինվորականները դիտարկում են Ադրբեջանում առկա անօդաչու ինքնաթիռները իրանական հրթիռների ոչնչացման համար օգտագործելու հնարավորությունը, հայտնում է The Sunday Times-ը:

Ըստ պարբերականի տվյալների, զինվորական հրամանատարությունը գտնում է, որ Իրանի հետ հակամարտության դեպքում «Հերոն» տիպի անօդաչու սարքերը կարող են ոչնչացնել հրթիռները մինչ Իսրայելի ուղղությամբ գործարկվելը: «Մենք կփորձենք ոչնչացնել հրթիռները գործարկումից մի քիչ առաջ՝ այն պահին, երբ շարժիչներն արդեն աշխատում են»,-ասել է թերթին իսրայելյան ռազմական աղբյուրը:

Թերթը նշում է, որ Իսրայելը կանոնավոր կերպով հերքում է հաղորդագրություններն այն մասին, որ անօդաչու սարքեր ունի, որոնց վրա սպառազինություն կա: Այնուամենայնիվ, անկախ փորձագետներից շատերը գտնում են, որ իսրայելցի զինվորականներն արդեն կիրառել են նման ինքնաթիռներ:

Ավելին, բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ Թել Ավիվն ու Բաքուն հերքում են այն հաղորդագրությունները, որ Իսրայելի ՌՕՈւ պատրաստ են օգտագործել ռազմակայններն Ադրբեջանում Իրանի դեմ հարձակման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---