Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը ԵՄ-ն չի քաղաքականացնում

Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը ԵՄ-ն չի քաղաքականացնում

PanARMENIAN.Net - ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում ընդունված հայտարարությունում Ստեփանակերտի օդանավակայանի բացմանն անդրադարձը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը ձեռքբերում է համարում:

Նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստում ընդունված հայտարարության մեջ հանձնաժողովը ողջունում է բոլոր այն հայտարարությունները, որոնք նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը և հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի ծրագրված բացման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր կողմերից ստացել են նոր հավաստիացումներ առ այն, որ համաձայն միջազգային իրավունքի` նրանք մերժում են քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ցանկացած փորձ և որ ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից:

«Լեռնային Ղարաբաղի առնչությամբ նման ձևակերպումները գալիս են ապացուցելու, որ արցախյան խնդրի վերաբերյալ միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են նույն լեզվով, և գնալով ակնհայտ է դառնում Ադրբեջանի պետական մոտեցումների մեկուսացումը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---