Օդի խիստ աղտոտման պատճառով Թեհրանում կփակվեն մի շարք հաստատություններ

Օդի խիստ աղտոտման պատճառով Թեհրանում կփակվեն մի շարք հաստատություններ

PanARMENIAN.Net - Օդի խիստ աղտոտման պատճառով Թեհրանում առաջիկա երկու օրերին կփակվեն մի շարք դպրոցներ, համալսարաններ և կառավարական հաստատություններ: Այս մասին հայտարարել է իրանական մայրաքաղաքի նահանգապետ Մորթեզա Թամադդոն:

Քաղաքի խիտ բնակեցված թաղամասերում հերթապահում են շտապ օգնության ցուցաբերման լրացուցիչ անձնակազմեր: Իշխանությունները կոչ են արել փողոց դուրս չգալ, եթե դա խիստ անհրաժեշտ չէ:

Էկոլոգիական անբարենպաստ իրավիճակի պատճառով Թեհրանի բազմաթիվ քաղաքացիներ առողջական խնդիրներ ունեն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---