Երեկ տեղի ունեցած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ չեն ստացել

Երեկ տեղի ունեցած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ չեն ստացել

PanARMENIAN.Net - Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներ է նշանակել Ենոք Անդրեասյանին թիվ 3 ԸԸՀ-ում, Ռազմիկ Բաֆյանին` թիվ 5 ԸԸՀ-ում և Արմեն Մուրադյանին` թիվ 7 ԸԸՀ-ում: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն: Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ` 2012թ. դեկտեմբերի 2-ին թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---