Լիբանանում հայազգի զինվորական է զոհվել![]() PanARMENIAN.Net - Լիբանանյան բանակի ստորաբաժանումներից մեկի հրամանատար, Լիբանանի բանակի շքանշանակիր Սամսոն Անդրանիկյանը զոհվել է իր պարտականությունները կատարելու ժամանակ: Այս մասին հայտնում է Բեյրութի «Ազդակ» հայկական թերթը: Դեպքը տեղի է ունեցել քրիստոնեական Ժունիե թաղամասում: Անդրանիկյանը հետապնդում էր բազմաթիվ հանցագործությունների հեղինակ Հասան Ահմեդ Ղարիբին: Հանցագործի և բանակի ջոկատի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում Ղարիբը վիրավորվել է, այնուհետև ձերբակալվել: Սամսոն Անդրանիկյանը ծնվել է 1971 թ-ին` Բուրջ Համուդում: Այսօր տեղի է ունեցել նրա հուղարկավորման արարողությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |