Նարեկացի արվեստի միությունը կհյուրընկալի «Մանանա» կենտրոնին![]() 3 դեկտեմբերի 2012 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Նարեկացի արվեստի միությունում բացվելու է «Մանանա» կենտրոնի ֆոտոժուռնալիստիկայի ստուդիայի (ղեկավար՝ Ալբերտ Բաբելյան) կազմակերպած «Շարժվելով առաջ» ֆոտոցուցահանդեսը: Ինչպես հայտնում է «Մանանա» կենտրոնը, լուսանկարների հեղինակները կենտրոնի 11-19 տարեկան պատանի լուսանկարիչներն են, որոնք այցելուներին ներկայացնելու են ժամանակակից թվային ֆոտոխցիկներով, ինչպես նաև ֆոտոժապավենի վրա արված, սեփական ուժերով արտածած ու տպագրած սև-սպիտակ լուսանկարների ընտրանին: Բացման արարողության ընթացքում ցուցադրվելու են նաև կենտրոնի անիմացիոն ստուդիայի ֆիլմերից: Ֆիլմերը ստեղծվել են ամենատարբեր տեխնիկական եղանակներով՝ ավազով, կտրատած պատկերներով և այլ տեխնոլոգիայով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |