Երևանյան ԱԱ. Քառորդ եզրափակչում Հայաստանը կներկայացնեն երեք բռնցքամարտիկներ![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեցին դեկտեմբերի 3-ի աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության մենամարտերը: Երեկոյան մրցահերթում Հայաստանը ներկայացնում էր մինչև 81 կգ քաշային Նիկոլայ Հայրապետյանը: Նրա մրցակիցը Էնթոնի Սիմսն էր, որը ներկայացնում էր ԱՄՆ: Հայ բռնցքամարտիկը երեք ռաունդների ընթացքում հաղթանակ տոնեց ջախջախիչ 13:4 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ: Սա հայ բռնցքամարտիկի առաջին հաղթանակն էր, քանի որ նա իր ելույթն սկսել էր հենց 1/8 փուլից: Վաղը, բացի նրանից, հայ բռնցքամարտիկներից քառորդ եզրափակչում ելույթ կունենան նաև Տարոն Սողոմոնյանը (56կգ) և Նարեկ Մելքոնյանը (+ 91): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |